«Հայկական էսքիզներ» Վարդգես Պետրոսյան

Լենկթեմուրը գրավել էր Գոշավանքը։ Նա ուզում էր գյուղացիներից խլել թաքցրած ոսկիները, վանքի հարստությունը։ Տանջանքներս արդյունք չտվին․ ոչ ոք չէր ասում գաղտնարանի տեղը։ Նրա  մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց զորավարին․ «Այրի՛ր վանքի գրքերը, և նրանց լեզուները կբացվեն»։ Հավաքեցին, իրար վրա դիզեցին ձեռագիր մատյանները, և այն է, պիտի կրակ տային, ժողովուրդը փակեց կրակի ճանապարհը․

-Մի՛ այրեք, կասենք։

Եվ ասացին։

Ապշել էր Լենկթեմուրը։

Բերեցին, գրքերի մոտ դիզեցին ոսկի, թանկարժեք քարեր։ Լենկթեմուրը ձեռն առավ ձեռագիր մի մատյան, թերթեց․ նկարները լավն էին, ափսոս, նկարների ոսկին անհնար էր քերել։

-Կարդա՛, ի՞նչ է գրված,- Լենկթեմուրը գիրքը մեկնեց կողքին կանգնած մարդուն։

Մարդը վերցրեց մատյանը, զգույշ, ինչպես քնած երեխայի, թերթեց, թերթեց․․․

-Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,- ասաց մեղավոր։

Լենկթեմուրը գիրքը խլեց նրա ձեռքից։ Տվեց մեկ ուրիշի, հետո՝ երրորդին։

-Մենք կարդալ չգիտենք, զորավա՛ր, վանականներին ասա․․․

-Մեր պատմությունն է, զորավա՛ր,- տեղից ասաց վանահայրը,- մեր պատմությունն է և մեր աղոթքը։

Լենկթեմուրը նայեց հավաքվածներին, նայեց դիզված գրքերին, հետո ոսկուն, թանկարժեք քարերի կույտերին, կնճռոտվեց ճակատը։

Հասկացա՞վ արդյոք Լենկթեմուրը, թե ո՛րն է իրական հարստությունը․․․

(Փրկված այդ գրքերից շատերը հիմա ապրում են Մատենադարանում, իսկ ո՞ւր են Լենկթեմուրը և նրա հափշտակած ոսկին․․․)

Առաջադրանքներ․

  • Բառարանի օգնությամբ գտիր և սովորիր այրել, կույտ, մերձավոր, դիզել, տանջանք բառերի հոմանիշները։

Այրել-վառել, կույտ-դեզ, մերձավոր-մոտիկ, դիզել-կուտակել, տնջանք-չարչարանք:

  • Տեքստում գտիր  հականիշների զույգ ունեցող նախադասությունը։ Բացատրիր նախադասության իմաստը։

Նրա  մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց զորավարին․

Նրա մերձավորներից մեկը գիտեր, որ ահյ ժողովուրդի լեզուն իրենց համար կարևոր է և ասաց զորավարին:

  • Բացատրիր ապրել բառի իմաստը վերջին նախադասության մեջ։

Բոլոր այդ գրքերը և դրանց գրությունները պահպանված են Մատենդարանում:

  • Քո կարծիքով Լենկթեմուրը հասկացա՞վ, թե որն է իրական հարստությունը։

Ոչ

  • Որ նախադասությունն է, ըստ քեզ, արտահայտում տեքստի հիմնական միտքը։ Կարծիքդ հիմնավորիր։

-Մեր պատմությունն է, զորավա՛ր,- տեղից ասաց վանահայրը,- մեր պատմությունն է և մեր աղոթքը։

Որովհետև առանց պատմության և զարգացումի լավ և մեծ երկիր չի լինում:

  • Քո կարծիքով, ինչո՞ւ հայերը գերադասեցին գրքերը ոսկուց ու թանկարժեք քարերից։

Որովհետև պետք է բոլորից տարբերվող լեզու և պատմություն ունենալ:

  • Դուրս գրիր ածանցավոր 5 բառ և դրանց արմատներով ուրիշ բառեր կազմի։

Գյուղատնտեսություն, գրքասեր, հավաքարար, արևաբաց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s