Կանաչ դաշտը- Մայիսյան հերոսամարտեր

Կանաչ դաշտը- Մայիսյան հերոսամարտեր

Հայրենի հողի և ինքնության պահպանման համար մղվող պայքարները սկսվում և ավարտվում են միասնական պայքարով: Դա մի գործընթաց է որում շատ կարևոր են զգոնությունը և միասնականությունը: Անտարբերությունը և ուշացումը կարող են կործանարար լինել:

Հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է զգոն լինել թշնամու նկատմամբ և համախմբված գործել ճակատագրական պահին:

Պայքարի առաջին քայլը թշնամու ներկայությունը զգալն է: Հրանտ Մաթևոսյանի պատմվածքում կարմիր ձին միակն էր կանաչ դաշտում ով որ զգոն էրբև նկատեց թշնամուն։ Ձին լարված էր, քանի որ նա զգում էր վտանգը: Նա խորհրդանշում է այն մարդուն կամ ժողովրդին, որը միշտ զգոն է և պատրաստ է թշնամու հայտնվելուն: Երբ վտանգը տեսանելի է դառնում, զգոնությունը վերափոխվում է գործողության։ Սարդարապատի ճակատամարտում ժողովուրդը հայտնվել էր հենց այդպիսի իրավիճակում:Թշնամին արդեն մտել էր Արարատյոն դաշտ և ուղղություն էր վերցնում դեպի երևան: Այդ պահին ժողովուրդը դրսևորեց իր ամենահզոր զենքը՝ միասնությունը: Պայքարել կսսեցին բոլորը՝ զինվորականներըմ կաթողիկոսներըմ մտավորականները և հասարակ ժողովուրդը: Ինչպես կարմիր ձին էր պայքարում իր քուռակի համար այդպես էլ հայ ժողովուրդը՝ իր հողի 7 ապագայի համար:Երկու դեպքում էլ տեսնում ենք, որ հայրենիքը պահելու համար պետք է լինել արթուն և միակամ: Թշնամին միշտ փորձում է աննկատ մնալ կամ օգտվել մեր թուլությունից, բայց սեփական հողի վրա ապրելու կամքը ստիպում է մարդուն դուրս գալ անհավասար պայքարի ու հաղթել:

Այսպիսով՝ հայրենիքի և ինքնության պահպանումը կախված է յուրաքանչյուրի զգոնությունից և բոլորի միասնականությունից։ Երբ մարդը զգում է վտանգը և պատրաստ է անձնուրացության, նա կարողանում է դադարեցնել թշնամուն ու պահպանել իր տեսակը:

Leave a comment