Ջրհորի մոտ, վերլուծություն-կարծիք

Ջրհորի մոտ, վերլուծություն-կարծիք

Ստեփան Զորյանի այս պատմվածքը ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ զինվորները իրար դեմ չարացած չեն։ Պատմության մեջ շոգն ու ծարավը ստիպում են թշնամի կողմերին մի պահ դադարեցնել կռիվը, որպեսզի ջուր խմեն նույն ջրհորից։ Այդ պահին նրանք իրար հետ վարվում են ընկերների պես, որովհետև բոլորն էլ սովորական մարդիկ են։ Խնդիրն այն է, որ հրամանատարությունը չի ողջունում այդպիսի վերաբերմունքը զինվորների նկատմամբ։ Վասիլի Վասիլիչին սպանում են միայն այն բանի համար, որ նա թույլ է տվել իր զինվորներին ջուր խմել ու չկրակել դիմացինի վրա։ Դրանից հետո զինվորները վրեժ են լուծում ու սպանում են դաժան կապիտանին, որովհետև նա էր քանդել այդ մարդկային կապը։ Պատմվածքի միտքը այն է, որ պատերազմը արհեստական բան է, որը ստիպում է իրար չճանաչող մարդկանց սպանել իրար, մինչդեռ իրականում նրանք կարող են հանգիստ լեզու գտնել և օգնել միմյանց։

Leave a comment