Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Կարծում եմ բոլորս էլ կհամաձայնենք որ կրթությունը ապահովելը ամենակարևոր նախադրյալներից է հասարակության զարգացման գործում: Առանց կրթության բարելավման սերունդները չեն կարողանա զարգանալ, հասարակությունում խառնաշփոթ կտիրի և պետությունը կառավարելու դերը ոչ ոք չի կարողանա ստանձնել: Կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է այլ նաև ազգային արժեքների և մշակույթի պահպանման միջոց: Առանց դրա ոչինչ չէր պահպանվի և ամեն մի սերունդ ստիպված կլիներ ամեն ինչ սկսել սկզբից:

Կրթությունը հասարակությանը պահող և միավորող հիմքն է, որը հազարամյակներ շարունակ զարգացրել է մարդուն, նպաստել նոր գաղափարների առաջացմանը և մինչ օրս էլ ուղղություն է ցույց տալիս դեպի էլ ավելի խելացի դառնող ապագա:

Կրթությունը մարդկանց կյանքը փոխելու ամենաուժեղ գործիքն է: Րաֆֆու ,,Խենթը,, վեպի մի հատվածում տեսնում ենք, թե ինչպես է դպրոցը ընդունակ փոխել երեխաներին: Նախկինում նրանք տխուր ու հիվանդոտ երեխաներ էին, իսկ ուսումից հետո նրանք դառնում են գիտակից ու ուրախ: Դպրոցում երեխաները սովորում էին ոչ միայն գրքերով, այլև գործնական աշխատանքով՝ ինչը արդիական է նաև այսօր: Հեղինակը համոզված էր, որ հենց այսպիսի ուսուցումն էր հարկավոր երեխաներին, որպեսզի հետագայում հասարակությունը զարգանա:,,Խենթը,, ստեղծագործության բուն դեպքերը ընթանում էին 19-րդ դարում, բայց կրթության զարգացումը, բայց անգրագիտության վերացումը շատ նշանակալից դեր ունեցավ նաև 20-րդ դարում՝ երբ Հայաստանը գտնվում էր խորհրդային կազմում: Իշխանությունը հստակ գիտակցում էր, որ նոր ու բարելավված կյանք ստեղծելու համար պետք են գրագետ մարդիկ: Եթե 19-րդ դարի վերջում շատ քչերը գիտեին կարդալ ու գրել, ապա այդ մեծ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում մարդկանց մեծ մասը մինչև 1940թ. դարձավ բանիմաց: Կառուցվեցին հարյուրավոր նոր դպրոցներ, մասնավոր դպրոցները փակվեցին և փոխարենը ուսումը դարձավ անվճար և հասանելի բոլորի համար: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ առանց կրթության հնարավոր չէ զարգանալ ու կայուն պետություն ունենալ:

Այսօր կրթությունը մեծ փոփոխություններ է կրում և իհարկե շատ է տարբերվում 20-րդ դարի կրթությունից, քանի որ գիտությունն ու տեխնոլոգիաներն արագ են զարգանում: Իմ կարծիքով՝ ապագայի դպրոցում առաջնային պետք է լինի նորագույն տեխնոլոգիաների տիրապետումը, բայցդա չպետք է լիովին փոխարինի գործնական աշխատանքին: Շատ կարևոր է, որ աշակերտները ոչ միայն տեսական գիտելիք ստանան համակարգիչների միջոցով, այլև պահպանեն կապը փորձերի և գործնական աշխատանքի հետ: Գիտության նոր ձեռքբերումները պետք է օգնեն, որ ուսուցումն ավելի արդյունավետ դառնա, իսկ մարդիկ կարողանան նոր բացահայտումներ անել:

Այսպիսով, կրթությունը բոլոր ժամանակներում եղել է հասարակության զարգացման և պետության հզորացման ,,հենասյունը,,: Թե՛ 19-րդ դարի գրական պատկերացումները, թե՛ 20-րդ դարի պատմական փորձը ցույց են տալիս, որ առանց գիտելիքի և գրագիտության հնարավոր չէ առաջընթաց ունենալ: Այսօր մենք կանգնած ենք նոր բացահայտումների առաջ, և ապագայի դպրոցը պետք է մեզ դառնա այն վայրը, որտեղ տեխնոլոգիաներն ու գործնական աշխատանքը կօգնեն ձևավորել ավելի խելացի և պատասխանատու սերունդ: Միայն կրթված մարդիկ են ընդունակ ստեղծել կայուն և զարգացած հասարակություն:

Leave a comment