
- Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների`տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառությնան օրգանների մոտ։
- Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից:
- Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։
- Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։ Մոտավոր հաշվարկներով գլխուղեղն ունի 5000 տարվա հնություն և պատկանել է 12-14 տարեկան մի աղջկա:
- Գլխուղեղի ձևը և չափերը տարբեր տեսակի կենդանիների մոտ տարբեր են, և ընդհանուր հատկանիշներ գտնելը հաճախ դժվար է:
- Գլխուղեղը կազմված է բջիջների երկու մեծ դասերից՝ նեյրուններից և ուղեկից բջիջներից։
- Մարդու գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։
- Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
- Գլխուղեղը վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
- Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:
