Իմ կարդացած գրքերը

  1. Հովհաննես Թումանյանի հեքիաթները       ՙ                                                                 
  2.   Հանս Քրիստյան Անդերսնի հեքիաթները   
  3.  Էդուարդ Ունսպենսկիի Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն                             
  4. Գիտադարան                                                                                                                        
  5. Ալեն Ալեկսանդեր Միլի Վինի-Թուխը և բոլոր բոլորը                                               
  6. Հեքիաթ քնելուց առաջ քիրքը                                                                                     
  7. Նիկոլայ Նոսովի Անգետիկի արկածները                                                                
  8. Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքը                                                                     
  9. Սիրված հեքիաթների գիրքը: 

 

 

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վիլյամ Սարոյան

 

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  2. Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, բարձրաձայն էր խոսում, նա հետաքրքրասեր էր, բարի էր:
  3. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
  4. Որ ընթերցեն, թերթեն,ուսումնասիրեն,սովորեն, :
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  6. Այո, որ ամեն ինչ իմանաս, կարողանաս քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնես: Գիրք կարդալով ենք մենք սովորում:
  7. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:
  8. Հովհաննես Թումանյանի հեքիաթները, Հանս Քրիստյան Անդերսնի հեքիաթները, Էդուարդ Ունսպենսկիի <<Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն>>, Գիտադարան, Ալեն Ալեկսանդեր Միլի <<Վինի-Թուխը և բոլոր բոլորը>>, Հեքիաթ քնելուց առաջ քիրքը:
  9. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  10. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես:
  11. <<Վինի-Թուխը և բոլոր բոլորը>>, <<Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն>>, <<Անգետիկի արկածները>>:

Continue reading “ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ”