Հորինուկ

Հորինուկ

ՀորինուկԺԱՄԱՆԱԿԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Լինում է մի տղա: Այդ տղան ապրում է Լոնդոնում և շատ-շատ է սիրում իր մայրիկին: Մի անգամ մայրիկը գնաց գործուղման: Քանի որ նա շատ էր սիրում իր մայրիկին  չէր ուզում, որ մայրիկը գնա գործուղման մեկ շաբաթով: Նա պատրաստեց այնպիսի սարք, որը ամենուր ժամը կարող էր երկարացնել և կարճացնել, և հանկարծ եկավ  ժամանակի տիրակալը:

Նա ջղայնացավ և ասաց, որ երբ տղան միացնում է ժամանակի սարքը, աշխարհում մի մարդ է մահանում։ Տիրակալը վերցրեց ժամանակի սարքը և գնաց այն ժամանակները, երբ Աստված ստեղծում էր աշխարհը։ Նա կարողացավ գողանալ նրա ուժը և սկսեց ստեղծել նոր աշխարհ։

Ժամանակի տիրակալը օգտագործեց այդ ուժը, որ խլել էր Աստծուց և միացրեց այն իր ուժի հետ: Նա ստեղծեց միանգամայն ուրիշ աշխարհ, որտեղ բոլորը կարող էին հետ ու առաջ տալ ժամանակը՝ սակայն կյանքում երեք անգամ միայն: Օրինակ, երբ մարդ սխալ կամ մեղք գործեր, կարող էր հետ տալ ժամանակը և ուղղել իր սխալը: Կամ եթե շատ ցանկանար տեսնել իր ապագան, հնարավորություն ուներ ժամանակը առաջ տալու և տեսնելու իրեն ինչ է սպասվում: Թվում էր շատ կատարյալ է նոր մտածված այս աշխարհը, բայց….

Տղան օգտագործեց ժամանակի սարքը առաջին անգամ: Նրան հաջողվեց ետ վերադարձնել իր մայրիկին: Այդ ամենը տղային թվաց շատ հետաքրքիրր ու զվարճալի խաղ: Երկրորդ անգամ նա փորձեց գործածել սարքը, բայց առանց որևէ նպատակի: Տղան ցանկացավ առաջ տալ ժամանակը 20 տարով: Նա հայտնվեց մի քաղաքում, որտեղ բոլորը հիվանդացել էին և ինքը պետք է մտածեր ինչպես օգնել այդ հիվանդներին: Տղան հիշեց, որ միայն մեկ հնարավորություն է իրեն մնացել սարքն օգտագործելու համար: Երկար մտածելուց հետո որոշեց…

Leave a comment