Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Արահետ-ճանապարհ, բացատ-բացավար, բուք-բորան, ասեղատերև-փուշտերև, վաղորդային-եղող, ցող- ցողուն, աբերշում-մետաքս, սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայն, խարույկ-կրակ, անտառապահ-անտառ պահող, ափսոսալ-փոշմանել, հրճվանք-ուրախություն, պերճ-շքեղ:
- Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
- Ես հիշում եմ իմ կնաչ ընկերներին, արահետերը ձյան տակ, բացատն, բուքը, երկինքը, իմ մայր անտառն ասեղնատերև, հովերը գարնանային, վաղորդյան ցողնը գոհարի, մայրամուտի թևերն անբերշում, սոսափն ամեն մի ծառի, խարույկը անտառապահի:
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
- Գարուն էր բերել երեխաներին, գարուն էր բերել ձմռան օրով և տուն էր մտել կանաչ շորերով:
- Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
- Ոչ:
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
- Որովհետև զարդարանքներով ու ասղտերով կանգնել էր մանուկների մեջ:
- Նամակ գրի՛ր եղևնուն:
- Բարև, սիրելի եղևնի: Ես քեզ շատ սիրեցի: Դու շատ բարի ես, որ բոլորին ուրախացրեցիր: Դու շատ սիրալիր ես, ոչ մի բանի համար չես տխրում: Դրա փոխարեն նոր բանի համար ես ուրախանում: Ես ուզում եմ, որ դու միշտ ուրախություն բերես, իսկ դու ինչու՞ չես ափսոսում, որ հեռացել ես անտառից, քո ընկերների մոտից: