1. Էլլան ծաղկի 21 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, նարգիզներ էին։ Նարգիզի քանի՞ թուփ տնկեց Էլլան:
13
2. Էյվան ընթրիքի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար օգտագործեց 1 լոլիկ և 2 վարունգ: Քանի՞ լոլիկ և վարունգ օգտագործեց Էյվան 6 բաժին աղցան պատրաստելու համար:
6լոլիկ, 12վարունգ
3. Պարտեզում 25 վարդի թուփ էր տնկված շարքով: Զատիկը նստած էր շարքի մի ծայրից հաշված 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված 14-րդի վրա էր: Զատիկի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար:
4
4. Նապաստակը օրական ուտում է 3 կգ կաղամբ: Քանի՞ կիլոգրամ կաղամբ կուտի 72 ժամում:
9
5. Նարեն իր ունեցած կակաչները հավասար բաժանեց իր և 4 ընկերուհիների միջև: Յուրաքանչյուրը ստացավ 3 կակաչ: Քանի՞ կակաչ ուներ Նարեն:
15
6. Տատիկը թոռնիկների համար կարկանդակ թխեց: Կես կիլոգրամ ալյուրից ստացվում է 9 կարկանդակ: Քանի՞ կարկանդակ թխեց տատիկը 3կգ ալյուրից։
7. Արինան, Յանան, Նարեկը, Գարիկը և Էյվան տնկեցին ծառեր։ Արինայի տնկած ծառը բարձր էր Յանայի ծառից և ցածր էր Նարեկի ծառից։ Գարիկի ծառը բարձր էր Էյվայի ծառից և ցածր էր Արինայի ծառից։ Ո՞ւմ տնկած ծառն էր ամենաբարձրը։
Նարեկինը
8. Երբ Մարիին հարցրին, թե ինքն ու իր երկու դասընկերները քանի հեքիաթ են կարդացել, Մարին պատասխանեց. «Բոլորս միասին 26 տարբեր հեքիաթ ենք կարդացել: Ես մեկ հեքիաթ ավելի եմ կարդացել Արտավազդից: Ես և Դավիթը միասին 19 հեքիաթ ենք կարդացել»: Քանի՞ հեքիաթ է կարդացել նրանցից յուրաքանչյուրը:
7 Արտավազդը, 8 Մարին և 11 Դավիթը
9. Հեծանիվի 1 անիվը փչելու համար Ալեքսից պահանջվեց 2 րոպե։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի Ալեքսից 5 հատ երկանիվ հեծանիվի անիվները փչելու համար։
20
10. Արեգի տարեդարձը ապրիլի 19-ին է, իսկ Մարկինը՝ ապրիլի 28-ին: Շաբաթվա ո՞ր օրն է Արեգի տարեդարձը, եթե Մարկի տարեդարձը երեքշաբթի է:
կիրակի