Մաթեմատիկա ընտրովի

Մաթեմատիկա ընտրովի

  1. Վարդանը նկարում ցույց տված վանդակներում գրում է թվեր այնպես, որ յուրաքանչյուր 92849679_1013805949014576_5730917172499185664_nվանդակում գրված թիվը հավասար լինի դրա տակ գտնվող երկու վանդակներում եղած թվերի արտադրյալին։ Ի՞նչ թիվ պետք է գրի Վարդանը մոխրագույն վանդակում։                                                                                            Ճիշտ պատասխանն է  8:

2. Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը: Read more

Զատկածառ

Զատկածառ

received_596416824415973received_623933738204218Զատկածառը պատրաստել եմ մայրիկիս, հայրիկիս հետ: Ինձ օգնել է նաև ընկեր Մարիամը, տասազանգով պատրաստել ենք զատիկ ու ձվիկ: Իմ Զատկածառը զարդարել եմ սիսեռներով, կոնֆետներով, գունավոր թղթերով պատրաստված զատիկներով ու ձվիկներով, խոտերով: Ես շատ սիրեցի իմ Զատկածառը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

10 փաստ գլխուղեղի մասին

10 փաստ գլխուղեղի մասին

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd

  1. Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների`տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառությնան օրգանների մոտ։
  2. Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից:
  3. Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։
  4. Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։ Մոտավոր հաշվարկներով գլխուղեղն ունի 5000 տարվա հնություն և պատկանել է 12-14 տարեկան մի աղջկա:
  5. Գլխուղեղի ձևը և չափերը տարբեր տեսակի կենդանիների մոտ տարբեր են, և ընդհանուր հատկանիշներ գտնելը հաճախ դժվար է:
  6. Գլխուղեղը կազմված է բջիջների երկու մեծ դասերից՝ նեյրուններից և ուղեկից  բջիջներից։
  7. Մարդու գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։
  8. Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
  9. Գլխուղեղը վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
  10. Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:

Read more

10 փաստ երկնքի մասին

10 փաստ երկնքի մասին

unnamed

1. Երկինքը երկիրը շրջապատող տիեզերական տարածությունը:

2. Երկրի վերևում երևացող կամարաձև (սովորաբար կապտավուն) տարածությունը, երկնակամար:

3. Ըստ կրոնական պատկերացումների՝ աստծու, հրեշտակների ևն բնակության վայրը տիեզերական տարածության մեջ: Read more