Ես իմ ածիկը ցանեցի մարտի 30-ին, ընկեր Մարիամի հետ`տեսազանգով: Ես ամեն օր արթնանում եմ, առավոտյան ջրում իմ ածիկները և ստուտգում, թե արդյո՞ք ածիկները մեծացել են: Ածիկը դրված է պատուհանագոգին`արևի տակ: Ածիկն ամեն օր շրջում եմ մի կողմից մյուսը, որ հավասարաչափ մեծանա: Չշրջելու դեպքում ածիկը թեքվում է դեպի արևը և ծռվում: Ածիկի համար երգ եմ երգում, որ այն կանաչ և բարձր լինի: Ես ունեմ 3ածիկ`երկուսը ցորենի, մեկը` ոսպի:

Month: April 2020
Մաթեմատիկա
- Ո՞ր նկարն է կազմված 1քառակուսուց, 2 շրջանից և 4եռանկյունուց։
Պատ.` գ: Read more
Երկիր որտղ ոչ մի սուր բան չկա
Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
- Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։
Պարեկ-պահակ, քաղաքավարի-սիրալիր, անդորրագիր-ապահովագիր, սահման-եզր, օենք-կանոն :
- Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
Երկիր-երկրներ, բան-բաներ, պուրակ-պուրակներ, բաճկոն-բաճկոններ, վարդ-վարդեր, մատ-մատներ, քաղաք-քաղաքներ, անդորագիր-անդորագրեր, թուր-թրեր, տորթ-տորթեր, տուգանք-տուգանքներ, ապտակ-ապտակներ:
- Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։
-
Երկիր-մեծ երկիր: Մարդիկ ապրում են մեծ երկրի վրա:
-
Վարդ-անուշաբույր վարդ: Երեխաները հոտ էին քաշում անուշաբույր վարդից:
-
Թուփ-լայն թուփ: Ձին ուտում էր լայն թուփ:
-
Մեխ-պինդ մեխ: Հայրիկը մեխեց պինդ մեխը:
-
Սոսինձ-կպչուն սոսինձ: Մարին գնեց կպչուն սոսինձ:
-
Տորթ-գեղեցիկ տորթ: Մայրիկը պատրաստեց գեղեցիկ տորթ:
-
Թուր-սուր թուր: Սասունցի Դավիթը բարձրացրեց սուր թուրը:
-
Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային:
Իմ կարծիքով վատ կլիներ, եթե սուր բաները վերանային: Բուրգերը կլինեին կլոր, դանակով ոչինչ չէինք կարողանա կտրել, պատառաքաղը կլիներ բութ: Բանալիները չէին կարողանա փակել դռները: Ծառը ճյուղեր չէր ունենա, հետևաբար միրգ էլ չէր աճի:
- Ինչպիսինն էր պարեկը։
Պարեկը դաստիարակված էր, բարի էր, քաղաքավարի էր, անմեղ էր, ժպտերես էր:
- Ինչու՞ Ջովանին զարմացավ։
Զարմացավ, որովհետև զարմանալի երկրում էր հայտնվել: Վարդի փշերը չէին ծակում, պարեկի գրիչը բութ էր, թուրն էլ էր բութ: Ոչ մի սուր բան չկար: Զարմացավ, որ պետք է ապտակի անմեղ պարեկին:
- Գրի՛ր փոքրիկ նամակ Ջովանիին:
Բարև սիրելի Ջովանի, դու շատ բարի տղա ես: Ոչինչ, որ կանոնը խախտեցիր, ուղղակի դու առաջին անգամ էիր այնտեղ, բայց լավ արեցիր, որ պարեկին ապտակ չտվեցիր: Մտածեցիր, որ նա մեղք էր և անմեղ տեղը չպատժեցիր: Եթե քեզ հաջողվի կրկին գնալ այդ երկիր, խնդրում եմ հասցեն նշիր, որ ես էլ կարողանամ գնալ:
Սիրով` Անի:
Մաթեմատիկա
- Պարզի՛ր այն թիվը, որը պիտի լինի աստղանիշի փոխարեն։
120+80=200 օրինակ՝ 200-120=80, 120+80=200
750+250=1000
600+350=950
330+470=800
700-550=150
1450-650=800
- Կատարի՛ր
48×3=144
54×8=432
33×5=165
45×5=225
- Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:
| ապրանք | 1 հատի արժեքը | |
| մատիտ | 80 : 8 x 5 | 50 |
| գրիչ | Մատիտից 10 դրամով էժան է | 40 |
| թուղթ | Մատիտից 5 անգամ էժան է | 10 |
| կավիճ | Թղթից 2 անգամ թանկ է | 20 |
| ռետին | Գրիչից 20 դրամով թանկ է | 60 |
| սրիչ | Գրիչից 2 անգամ թանկ է | 80 |
Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:
2 ռետին գնելու համար հարկավոր է 120 դրամ:
Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:
3 մատիտ գնելու համար հարկավոր է 150 դրամ:
Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:
5 թուղթ գնելու համար հարկավոր է 50 դրամ:
Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:
4 գրիչ գնելու համար հարկավոր է 160 դրամ:
Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:
Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար հարկավոր է 260 դրամ:
Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:
Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար հարկավոր է 520 դրամ:
Հորինուկ
Ակլատիզը և Ուտիս տատը
Ակլատիզը և Ուտիս տատը միշտ վիճում էին: Ուտիս տատը ամեն օր ուզում էր բոլորին կերակրել համեղ ուտեստներով, բայց Ակլատիզը մերժում էր, նա չէր թողնում ուտել կենդանական ծագում ունեցող կերակուրներ: Մի օր Ուտիս տատը բոլորին կերակրեց կենդանկան ծագում ունեցող կերակուրներով, բայց այդ օրը Պահքի շրջան էր:Ակլատիզը նկատեց դա և շատ բարկացավ, որոշեց ավելացնել ևս մեկ շաբաթ: Ուտիս տաը հասկացավ, որ Պահքի օրերը չի կարելի խախտել և երբեք չխանգարեց Ակլատիզին:

Пасха
Մաթեմատիկա
- Կատարի՛ր առաջադրանքը։
45×5=225
145×5=725
1145×5=5725
23×2=46
123×2=246
1123×2=2246
- Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։
60×8=480 8, 80, 9, 90
835-35=800 15, 25, 35, 45
270:30=9 30, 50, 40, 5
450+350= 800 150, 250, 350
- Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
- Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
- Գրիչ-270 դրամ:
- Տետր-70 դրամով ավելի:
- Միասին-?
Լուծում`
270+70=340
340+270=610
Պատ.` վճարեց 610 դրամ:
- Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։
- Երեք բաք-500լ ջուր:
- I բաք-110լ ջուր:
- II բաք-150լ-ով ավել:
- II և III բաքերում-?
Լուծում`
110+150=260
110+260=370
500-370=130
Պատ.` II 260լ ջուր III բաքում 130լ ջուր:
Անակնկալ ձու
Իմ օրագիրը
Այս շաբաթը տարբերվում էր մյուս օրերից նրանով, որ ամբողջ շաբաթ մենք մնացել ենք տանը և առցանց աշխատել ենք դասավանդողների հետ: Այս ընթացքում ես ունեցել եմ տեսազանգեր մաթեմատիկայից, մայրենիից, ռուսերենից, անգլերենից: Ես պատրաստել եմ զատիկ և ածիկ եմ ցանել: Հայրիկիս հետ մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին, ընթերցանության ֆլեշմոբը կատարել եմ ինքնուրույն, իսկ տեխնոլոգիայի ֆլեշմոբին մասնակցել եմ մայրիկիս և եղբորս հետ: Այս շաբաթվա ընթացքում կատարել եմ բոլոր առաջադրանքները և տեսանյութերը, ինձ օգնել է մայրիկս : Զբաղվել եմ սպորտով, խաղացել եմ սեղանի խաղեր, զբոսնել եմ մեր բակում ու ընթերցանությամբ եմ զբաղվել: Ինձ դուր է գալիս հեռավար ուսուցումը, բայց ես շատ եմ ուզում գնալ դպրոց: