Ցեղասպանությունից հետո Հայաստան հասած հազարավոր գաղթականներն ու որբերը հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում: Մարդիկ չունեին տանիք, բավարար սնունդ և հագուստ: Շատերը ստիպված էին քնել բաց երկնքի տակ՝ վանքերի պարիսպների մոտ կամ փողոցներում, որտեղ տիրում էր կեղտոտությունն ու հիվանդությունները: Պետական աջակցությունը շատ քիչ էր՝ օրական ընդամենը պետությունը կարողանում էր օրական տալ ընդամենը 200 գրամ ալյուր, ինչը ստիպում էր մարդկանց ամեն օր պայքարել սնունդ հայթայթելու համար:
Ծայրահեղ դժվարությունները հաղթահարելու համար մարդուն անհրաժեշտ է ներքին ուժ և կողքինին օգնելու պատրաստակամություն:
Այդ տարիներին մարդիկ ստիպված էին հարմարվել նոր իրականությանը: Օրինակ՝ երեխաները հաճախ կորցնում էին իրենց անձնական իրերը, հագնում պատահական շորեր և քնում քարերի վրա: Նման իրավիճակներում առաջնային էր դառնում ոչ թե հարմարավետությունը, այլ ողջ մնալը: Որբանոցներում և գաղթակայաններում մարդիկ սկսում էին խմբավորվել, պաշտպանել միմյանց և կիսվել ունեցած սակավ սննդով: Սա ցույց է տալիս, որ միայնակ դիմակայելն անհնար էր: Այս դաժան պայմաններում մարդիկ սկսում էին ինքնուրույն ելքեր գտնել և հարմարվել իրավիճակին: Մահարու պատմած դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ երեխաներն էին փորձում օգնել միմյանց. օրինակ՝ Կուշոն ճարպկություն դրսևորելով, վերադարձնեց Գուրգենի հին շորերը և կարողացավ դրանք փոխանակել կոնֆետների հետ: Սա ապացուցում է, որ անգամ ամենաանհույս պահերին մարդիկ չէին հանձնվում և միավորվում էին: Կուշոն դառնում էր Գուրգենի պաշտպանը, իսկ Գուրգենը իր հերթին կիսում էր իր ունեցածը Բիլի-Մակի հետ: Իմ կարծիքով, կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար մարդուն պետք են հետևյալ հատկանիշները. համբերություն, որպեսզի մարդը առաջին փորձից չհանձնվի, ճկունություն, որպեսզի մարը կարողանա լուծումներ գտել նույնիսկ անհնարին թվացող խնդիրների ժամանակ և համերաշխություն, քանի որ դժվար պահերին կոնֆլիկտը կարող է վատ անդրադառնալ մինչդեռ աջակցությունը կկրկնապատկի հնարավորությունները:
Այսպիսով՝ պատմական փաստերն ու որբերի անձնական պատմությունները հստակ ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը գոյատևեց ոչ միայն արտաքին օգնության, այլև իր ներքին ուժի և համբերության շնորհիվ: Սա մեզ սովորեցնում է, որ որքան էլ անհաղթահարելի թվա իրավիճակը, մարդկային ջերմությունն ու միասնականությունը մնում են գոյատևման ամենահզոր զենքերը: