Թեստ

Թեստ

1․ Բառաշարքում ընդգծել համածանցավոր՝  նախածանց և վերջածանց ունեցող բառերը։ 

Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, դժբախտություն, մթերային, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, արտապատկերում, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակիցական, հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք, անմտություն։

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից․
    1) վճիտ– պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ – անճար
    2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական
    3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի
    4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք
  2. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են հականիշներ․
    1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր,ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի
  3. 2) պիղծ– սուրբ, ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել– գժտվել
  4. 3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ– սաստկանալ
    4) սքողված-անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել
  5. Ո՞ր նախադասության մեջ սղոցել բառը փոխաբերական իմաստով չի գործածվել:
    1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:
    2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:
    3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:
    4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:
  6. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
    1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :
    2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:
    3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից կուչ էր եկել:
    4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Leave a comment