Ընկերների բլոգներ

Ընկերների բլոգներ

Ընտրել եմ մեր դասարանի հինգ սովորողի,որպեսզի  դիտարկեմ իրենց բլոգները:  Կգրեմ, թե իրենց մոտ ինչ հետաքրքիր նյութ տեսա  և թե ինչ բացթողում կար:

1. Խաչարյան Ռոբերտ

Ռոբերտի բլոգը հետաքրքիր էր, ինձ դուր եկավ տեսանյութերը: Ռոբերտն ուներ նաև բացթողումներ՝ չկար վերնագիր մաթեմատիկայի հրապարակման մեջ: Չուներ ռուսերենի բաժին:

2.Դալլաքյան Մարիամ

Մարիամի բլոգում գրառումների քանակը քիչ էր, ռուսերենի առաջադրանքները կիսատ էին արված: Մարիամի ձայնագրությունները հետաքրքիր էին:

3.Բաղդասարյան Մարի

Մարիի բլոգը դասակարգված, կոկիկ, գեղեցիկ ու գրագետ բլոգ է: Բլոգում կատարված և տեղադրված է  բոլոր առաջադրանքները: Մարիի բլոգում թերություններ չկան:

4. Պետրոսյան Աննա

Աննան կիսատ է թողել մաթեմատիկայի աշխատանքները, անգլերենն էլ է կիսատ թողել: Եռալեզու բացիկը բլոգում տեղադրել է 2 անգամ: Աննան չունի ոչ մի տեսանյութ: Աննան պետք է սկսի հետևել իր բլոգին:

5. Ժամհարյան Լևոն

Լևոնը քիչ գրառումներ ունի բլոգում, սակայն այնտեղ հետաքրքիր տեսանյութերի հանդիպեցի: Ինձ դուր եկավ տեսանյութերն ու փեյնթով նկարված նկարները: Լևոնը պետք է սկսի ուշադրություն դարձնի իր բլոգին:

Leave a comment