Ընտրել եմ մեր դասարանի հինգ սովորողի,որպեսզի դիտարկեմ իրենց բլոգները: Կգրեմ, թե իրենց մոտ ինչ հետաքրքիր նյութ տեսա և թե ինչ բացթողում կար: Read more
Month: April 2020
English
Present Continuous.
Exercises.
Add the –ing.
1. camp camping
2. swim swimming Read more
Горшочек каши
Իմ կարդացած գրքերը
- Հովհաննես Թումանյանի հեքիաթները ՙ
- Հանս Քրիստյան Անդերսնի հեքիաթները
- Էդուարդ Ունսպենսկիի Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն
- Գիտադարան
- Ալեն Ալեկսանդեր Միլի Վինի-Թուխը և բոլոր բոլորը
- Հեքիաթ քնելուց առաջ քիրքը
- Նիկոլայ Նոսովի Անգետիկի արկածները
- Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքը
- Սիրված հեքիաթների գիրքը:
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վիլյամ Սարոյան
(մաս երկրորդ)
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։
— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։
— Բոլորը,— ասաց Լայոնելը։
— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։
— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։
— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։
— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։
— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։
— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։
— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
- Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, բարձրաձայն էր խոսում, նա հետաքրքրասեր էր, բարի էր:
- Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
- Որ ընթերցեն, թերթեն,ուսումնասիրեն,սովորեն, :
- Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
- Այո, որ ամեն ինչ իմանաս, կարողանաս քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնես: Գիրք կարդալով ենք մենք սովորում:
- Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:
- Հովհաննես Թումանյանի հեքիաթները, Հանս Քրիստյան Անդերսնի հեքիաթները, Էդուարդ Ունսպենսկիի <<Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն>>, Գիտադարան, Ալեն Ալեկսանդեր Միլի <<Վինի-Թուխը և բոլոր բոլորը>>, Հեքիաթ քնելուց առաջ քիրքը:
- Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
- Ո՞ր երեք գրքերը կառաջարկես:
- <<Վինի-Թուխը և բոլոր բոլորը>>, <<Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն>>, <<Անգետիկի արկածները>>:
ԺԱՄԱՆԱԿԻ ՏԻՐԱԿԱԼԸ