1․ Երգերի վերնագրերից հավաքի՛ր տառեր և գտի՛ր դրանց հեղինակին։ Ի՞նչ է նրա իրական անունը։ «Չինար ես», «Ես սարեն կուգայի», «Երկինքն ամպել է», «Սոնա յար», «Լուսնակը սարի տակին»։
Երգերի հեղինակը Կոմիտասն է: Նրա իրական անունը Սողոմոն է:
2․Արցախյան դարձվածքներն համապատասխանեցրո՛ւ իրենց իմաստներին։
Ալիիշ-վերիլ անել-առևտուր անել, լակ-լակ խոսել-մեծ-մեծ խոսել, սասը փորը քցիլ-վախենալ, ակունջը պեմբակ կոխել-չլսելուն տալ:
3․ Գտի՛ր ավելորդ բառերը։ Ի՞նչ իմաստ ունեն դրանք։ Քաջ, կտրիճ, խիզախ, քաջարի, արիասիրտ, քաջասիրտ, երկչոտ, առյուծասիրտ, անվախ, աներկյուղ, թուլասիրտ, անվեհեր, սրտոտ, հայկասիրտ։
Երկչոտ, թուլասիրտ ունեն վախկոտության իմաստ:
4․Հարս բառից ստացի՛ր զարդ բառը։
Հարս-վարս-վարդ-զարդ:
5․Գրի՛ր Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության այն հատվածը, որտեղ խաղաղության կոչ է արվում։
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
6․«Բառքամոցի»։ Հայրենասիրություն բառից, որքան հնարավոր է, շատ բառեր «քամի՛ր»։
Հայ, հայր, անուն, սիրուն, թույն, արթուն, սար, յար, սեր, ուս, ութ, նյութ, իրեր, սարեր, հույս, հեր, Անի, սուր, Նարինե, հարս, հարթ, սիրասուն
7․Գրի՛ր փոքրիկ նամակ հայրենիքիդ։
Ի՛մ հայրենիք, մի անհանգստացիր, մենք կհաղթենք: Մենք ամենալավն ենք, մենք միշտ կհաղթենք: Միասին մենք ուժեղ ենք: Ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ դու չտեսնես պատերազմ: