Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ – Հայաստան, ծայր, արյուն, անկյուն, քույր, ընկույզ
Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:
Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բեռերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:
Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….: Continue reading “Յ-ի ուղղագրությունը”