Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
Արձակ պատմիր բանաստեղծությունը:
Ձկնին առվին խուտուտ տվեց, առուն ծիծաղելուց ուշաթափվեց ու ձորն ընկավ: Գլուխը հարվածեց քարին և ուշքի եկավ: Շուրջը նայեց կասկածելով ու մի կապույտ ժպիտով գնաց դեպի ծով:
Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Կապույտ, արագավազ, ծիծաղկոտ, կասկածող, պարզ, անբիծ:
Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Ծիծաղկոտ առուն և ձկնիկը
Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:
Ես կնկարեի առվին, ձկնիկին, ձորը և քարը:
Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
Ձկնիկը և մեծ առուն
Ձկնիկը մի ագամ հարցրեց առվին.
-Առու, եթե ես քեզ խուտուտ տամ դու ծիծաղից կուշաթափվե՞ս, թե՞ ոչ:
Առուն հպարտացավ և ասաց.
-Իհարկե, ես չեմ ծիծաղի.
Ձկնիկը եկավ, իր փոքրիկ պոչիկով խուտուտ տվեց առվին: Առուն սկսեց անդադար ծիծաղել ու նա ծիծաղելու ժամանակ ասաց.
-Դադարի՛ր խուտուտ տալ ինձ, խնդրում եմ :
Ձկնիկը դադարեց խուտուտ տալ առվին և ասաց.
-Բայց դու ասում էիր, որ չես ծիծաղի, իսկ դու ծիծաղացիր: Ի՞նչ է, դու ստել ես ինձ.
-Այո՛, կներես, որ ստեցի քեզ, ես շատ էի հպարտացել: