Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ հասկանում եմ՝ մշուշների քողի տակ:
- Ամպը լեզուն կուլ է տվել հասկանում եմ՝ ամպը չի անձրևում:
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել հասկանում եմ՝ ցերեկն էլ է ցրտից կուչ գալիս,ցուրտ է:
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
Մշուշների շղարշի տակ-
խաշամ- ծառերից թափված աշնան տերևներ:
որոտալ- ամպի գոռոց
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում: Տեսնում եմ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, դարչնագույն և սպիտակ:
- ի՞նչ ձայներ ես լսում: Լսում եմ տերևների խշխշոցը և քամու ձայնը: