Իմ ամառը

Ես այս ամառ իմ ընտանիքով գնացել եմ Դիլիջան: Մենք այնտեղ մնացինք 5 օր։ Մենք գնացիք  Հաղարծին, Գոշավանք և Պարզ լիճ։ Այցելեցինք Դիլիջանի հետաքրքիր վայրեր։ Ես հաղթահարեցի բարձրության վախը և առաջին անգամ բարձրացա “Վերև”  ազգային պարկ։  Այնտեղ շատ լավ անցկացրեցի իմ ժամանակը: Նաև գնացի իմ պապիկի և տատիկի տուն, մի քանի օր մնացի այնտեղ։ Իրենք էլ են Երևանում ապրում, բայց ես սիրում եմ իրենց տուն գնալ։ Ամբողջ ամառ ես մեր բակի լողավազանում լողացել եմ, կարդացել եմ գրքեր, կատարել եմ ամառային արձակուրդին հանձնարարված առաջադրանքները։