Այբբենական կարգով դասավորի՛ր՝
ա) սենյակիդ իրերի անունները,
Աթոռ, գորգ, գրքեր, խաղալիքներ, հայելի, մահճակալ, նստարան:
բ) սիրածդ գրքերի անունները,
Գիտադարան,Թոմ Սոյերի արկածները, Հանրագիտարան, Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը, Վինի-Թուխը և բոլոր բոլորը:
գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:
Լուսավորվող գրատախտակ, մառկեռ:
Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՜ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:
Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
Ա, բ, գ, ե, է, ը:
Հաշվիր՜, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
Եղևնի– 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, գրքույկ, բարև, կարևոր, ոտք, երամ:
Երիտասարդ-9 տառ, 10 հնչյուն
ոլոռ-4 տառ, 5 հնչյուն
ողնաշար-7 տառ, 8 հնչյուն
գրքույկ-5 տառ, 5 հնչյուն
բարև-4 տառ, 5 հնչյուն
կարևոր-6 տառ, 7 հնչյուն
ոտք-3 տառ, 4 հնչյուն
երամ-4 տառ, 5 հնչյուն
Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:
Օրինակ՝
որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
Հորդ-հորթ, հարդ, հարթ:
հարդ-վարդ, հարդ, հարթ, բարդ, զարդ, հորդ, հորթ, սարդ:
ուղտ-աղտ, ուխտ, ուղի:
աղտ-ուղտ, ախտ:
գիրք-կիրք, գիրկ, վիրք:
Հիշի՛ր
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):