Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ գոռաց երկինքը, բուք եղավ, կայծակ եղավ և երկինքը դղրդաց:
2. Բացատրիր արտահայտությունները
վար եկան-ընկան
շար եկան-շարվեցին
մաղ տալ-մաղել
շաղ տալ-շաղել
քող կապել-քողակապ անել
3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Ամպեր եկան սարի վրա և եկավ առավոտ, փչեց սառը օդ: Ամպերը գոռացին և անձրև եղավ և կայծակ:
4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:
վար-վեր
պաղել-տաքանալ
հեռու-մոտիկ
վառել-մարել
5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Լրացուցիչ առաջադրանքներ
Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: