Անձրևն եկավ
Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ
Էրթանք սարերը սեյրան
Ման արի մանիդ մեռնեմ,
Մանդըր տերև ըռեհան,
Քո չինար բոյիդ մեռնեմ,
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Ես ղուշ եմ թևըս դեղին,
Մանդըր տերև ըռեհան,
Ման գուկան նանիս գեղին:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Ծաղիկ ես փնջի միջին,
Մանդըր տերև ըռեհան,
Անուշ կաթ՝ սընձի միջին:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Խնձոր ես ծառի վրա,
Մանդըր տերև ըռեհան,
Ծաղիկ ես սարի վրա:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Արև ելավ էն սարից,
Մանդըր տերև ըռեհան,
Կաքավ կանչեց էն քարից:
Էրթանք սարերը սեյրան:
Էրթանք սարերը սեյրան,
Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:
Հանիկ, նանիկ, նանարիկ
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:
Մեր գեղը ձորի պռնկին
Իմ յարն էլ քարփի գլխին
Հովեր իջել սարերին
Նստենք դուրսը զովանանք:
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:
Ձեն կուտամ ձեն չի առնի
Էս ինչ անսիրտ յար ճարի
Սիրտս ու հոգիս կդողա
Երգով արի թուխ տղա